|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուս բարձրաստիճան գեներալներից Անդրեյ Տրետյակը, որը ՌԴ ՊՆ օպերատիվ շտաբի պետն է, ռազմական փորձագետների հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները և Ռուսաստանի ծրագրերը:
Ըստ Eurasianet.org կայքի` իրատեսական է, որ Ղարաբաղում պատերազմի դեպքում Ռուսաստանը միջամտի հօգուտ Հայաստանի:
Գեներալ Տրետյակը չի համաձայնել քննարկման մասնակիցներից մեկի դիտարկմանը, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ ժանգոտվում են, և հստակ հայտարարել է, որ Ռուսաստանը կկատարի իր խոստումներն այդ երկրի նկատմամբ: Խոսելով այն մասին, որ Ռուսաստանը չմիջամտեց Ղրղզստանի հակամարտությանը և դա փորձություն էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար, Տրետյակն ասել է, որ դա բոլորովին այլ իրադրություն էր: