|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շիշլիի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի` նրան պարտավորեցնելով հայցվորներից յուրաքանչյուրին, որպես փոխհատուցում, վճարել 1000 թուրքական լիրա` մոտ 700 դոլար:
Օրհան Փամուկին դատի էին տվել այն բանի համար, որ նա շվեյցարական ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ թուրքերը 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ են սպանել, սակայն խիզախություն չունեն խոսել այս մասին:Ըստ թուրքական «Հուրիեթ»-ի` դատարանի վճռում ասվում է, որ Փամուկը, պատմական անցյալի չապացուցված թվային փաստեր բերելով, թուրք ժողովրդին որպես ցեղասպան է ներկայացնել եւ դրանով ապականել թուրք ազգի բարոյական կերպարը, հրապարակայնորեն ստորացրել է նրան: