|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Վրաստանում անցկացված հանրահավաքները անկայունություն համարել պետք չէ, քանի որ իարգործվել է յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը: Իսկ կառավարությունը համապատասխան արձագանք է ցուցաբերել այն բանից հետո, երբ «որոշ անպատասխանատու ուժեր խաղաղ ցույցը վերածել են ուժային դիմադրության»:
Դեսպանը տեղեկացրեց, որ այս պահին մոտ 90 մարդ ենթարկվել է վարչական կալանքի, սակայն կան նաեւ քրեական պատասխանատվության ենթարկված անձինք, եւ միայն անցկացվելիք դատավարությունների արդյունքում կբացահայտվեն «անօրինականությունների պատճառ հանդիսացած անձանց անունները»:
Իսկ տարածված այն տեղեկությունները, թե ձերբակալվածների մեջ նաեւ հայ գործարարներ կան, դեսպանը հերքեց. «Ես չեմ կարծում, որ հայ գործարարները, պաստառները պարզած, կվազեն Բուրջանաձեի հետևից»: