|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ առողջապահության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբորբից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։
Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը՝ մինչև 18 տարեկան), իսկ 109-ը՝ թոքաբորբով (57-ը՝ մինչև 18 տարեկան)։ Իրավիճակը շարունակում է մնալ կայուն»,-գրել է Անահիտ Հայթայանը՝ տեղեկացնելով, որ շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: