|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային տարբեր հակամարտությունների, այդ թվում և ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված ջանքերը: Այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում դեկտեմբերի 1-ին ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը հստակ ներդրում է ունենում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Խոսքը ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված մեր ջանքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում մեր առանցքային դերակատարության մասին է»,- ասել է նա։
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է նաև Աֆղանստանի, Լիբիայի, Եմենի, պաղեստինա-իսրայելական, Կորեական թերակղզու և այլ հարցերով աշխատանքներում: