|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աշխարհի նախկին ուժեղագույն թենիսիստուհի, ռուսաստանցի Մարիա Շարապովան Ռոլան Գարոս-2011-ի շրջանակներում լեհուհի Ագնեշկա Ռադվանսկային հաղթելուց հետո, հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է.
«Ես իսկապես առաջ ասում էի, որ զգում եմ ինձ ինչպես կովը՝ սառույցին, սակայն հիմա շատ բան է փոխվել: Այսպիսի զգացողություն ունենում ես այն ժամանակ, երբ խոտածածկի վրա երկարատև պարապմունքներից հետո տեղափոխվում ես հողածածկ՝ հարմարվելը դժվար է: Մրցաշարի սկզբում ես դժվարությամբ էի տեղաշարժվում հողածածկի վրա և շատ վատ էի ինձ զգում խաղից հետո: Այժմ հարմարվել եմ և նման խնդիրներ չեն ծագում: Կարծում եմ` ես կհաղթեմ French Open-2011-ը»: