|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վանաձորի «Քիմպրոմ» /նախկինում «Պրոմեթեյ»/ քիմիական գործարանը շարունակում է աշխատավարձերի պարտքով աշխատել:
Վանաձորցիների փոխանցմամբ` ընկերությունը չի վճարել վերջին 5 ամսվա աշխատավարձերը: Այս առնչությամբ ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը մեզ հետ հեռախոսազրույցում միշտ նույն պատասխանն է տվել, թե իբր իրենք ամեն բան անում են աշախտավարձերը ճիշտ ժամանակին վճարելու համար:
Իսկ աշխատակիցներն այնքան են հարմարվել իրենց կարգավիճակին, որ այլեւս դադարել են բողոքել` ասելով. «Մենք 6 ամիսը մեկ ենք աշխատավարձ ստանում, դե, այսինքն`տարին 2 անգամ: Հիմա վախտը չի»: