|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանցի Մարիա Շարապովան շարունակում է հաջող ելույթներ ունենալ Հռոմում անցկացվող Internazionali BNL d'Italia-2011 մրցաշարում։ Քառորդ եզրափակիչում հանդիպել էր աշխարհի չորրորդ ուժեղագույն թենիսիստուհի Բելառուսի ներկայացուցիչ 21-ամյա Վիկտորիա Ազարենկոյի հետ և հաղթել 6։4, 0։3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 23 րոպե։
Այժմ կիսաեզրափակիչում Մարիան կհանդիպի աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի 20-ամյա դանիացի Կարոլին Վոզնյացկու հետ, որն ավելի վաղ հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Ելենա Յանկովիչին՝ 6։3, 1։6, 6։3։
Ավստրալիայի ներկայացուցիչ Սամանտա Ստոսուրը քառորդ եզրափակիչում 6։2, 6։4 հաշվով առավելության է հասել 30-ամյա իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։
Եզրափակիչ դուրս գալու համար Սամանտան ուժերը կչափի Չինաստանի ներկայացուցիչ Նա Լիի հետ, որը 6:3, 6:1 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Գրետա Արնին։