|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ դեսպանությունը ողջունում է նախագահ Սարգսյանի կողմից առաջարկված և Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը: ԱՄՆ դեսպանությունը նաև ողջունում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվողների արագ ազատ արձակումը: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
«Միացյալ Նահանգները հավատացած է, որ օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական հաստատությունները հիմնարար կարևորություն ունեն Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման համար: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը` աջակցելու Հայաստանի կառավարությանը պատշաճ իրավական ընթացակարգերի, հանրահավաքների ու խոսքի ազատության ամրապնդմանը և բաց, կենսունակ ու ծաղկուն հասարակությանն աջակցելուն ուղղված քայլերում»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ: