|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն) եւ Ալեքս Ֆիշերը (Գերմանիա) ողջունել են Հայաստանում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով համաներում իրականացնելը. տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից:
Նրանք նշել են, որ համաներումը կարող է տարածվել մարտիմեկյան իրադարձություններից հետո ձերբակալված անձանց վրա, ինչը կբարելավի քաղաքական մթնոլորտը, իշխանություն-ընդդիմություն կառուցողական երկխոսության հնարավորություն կստեղծի, իսկ դա իր դրական արտացոլումը կունենա 2012թ. անցկացվելիք ընտրություններում:
: Մենք կշարունակենք ջանքեր ներդնել բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության ուղղությամբ' դա իրականություն դարձնելու համար»,-նշել են համազեկուցողները:
Ջ.Պրեսկոտը եւ Ա.Ֆիշերը ծրագրում են Հայաստան այցելել այս ամառ' դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովին հոկտեմբերին ներկայացվելիք զեկույցի պատրաստման նպատակով: