|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանը բարձր է գնահատում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. մեկնաբանելով Դովիլում արված հայտարարությունը` ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա` հայտարարությունը կարեւոր ուղերձներ է պարունակում եւ կարող է խթանել հիմնախնդրի հանգուցալուծումը:
«Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը: Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաեւ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը»,- նշել է նախարարը: