|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը հասցեագրված էր հենց Հայաստանին: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի`արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը. հայտնում է Trend-ը:
Նրա խոսքով` հայտարարությունում տեղ գտած մտքերի մի մասն արտահայտում է Ադրբեջանի դիրքորոշումը:
«Հայտարարությունում մեկ անգամ ևս հստակ ասվում է, որ բանակցությունների գործընթացի վերաբերյալ ինչ-որ պահանջների ներկայացումը կամ բանակցությունների ձևաչափի փոփոխությունն անընդունելի են, և բանակցությունները պետք է շարունակվեն գոյություն ունեցող ձևաչափով»,-ասել է Հաջիևը: