|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Երևանի թիվ 188 միջնակարգ դպրոցին հարող տարածքում ավտոկռունկ է շրջվել:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. տեղեկացնում է «Արտակարգ ալիքը»:
Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում ավտոկռունկի ընթացքի ժամանակ փլուզվել է դպրոցի մոտակայքում գտնվող ստորգետնյա օժանդակ կառույցի երկաթբետոնե ծածկը, որի հետևանքով ավտոկռունկը շրջվել է` հայտնվելով առաջացած փոսում:
Ավտոկռունկի վարորդը` 1964թ. ծնված Ավետիս Նազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների տեղ հասնելը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: