կարևոր
4291 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-30 10:06
Քաղաքական

Մահաբեր «Ապագա կա»-ն ու ՔՊ-ն ոտ ու ձեռ են ընկել, չեն կարողանում մարսել Բերդում պատմությունը

Մահաբեր «Ապագա կա»-ն ու ՔՊ-ն ոտ ու ձեռ են ընկել, չեն կարողանում մարսել Բերդում պատմությունը

Բացատրեմ, թե ինչ է կատարվում Շամշադինում: Բանտում նստած Հայ Մարդը՝ Հարություն Մանուչարյանը, հաղթեց համայնքապետի ընտրություններում թուրքերի շահերը առաջ տանող ՔՊ-ին: 
Մահաբեր «Ապագա կա-ն» և ՔՊ-ն ոտ ու ձեռ են ընկել, չեն կարողանում մարսել այս պարտությունը: 
Ուրեմն ընտրություններից առաջ էն անհոգի, անհայրենիք Տավուշի մարզպետը, որը փողի դիմաց Ալիևին էլ կծառայեր, ընկած գյուղից գյուղ, դպրոցից դպրոց, ինչ ճնշում ասես գործադրել է մարդկանց վրա, ինչ կաշառք ասես առաջարկել է՝ պաշտոն, կով, նպաստ  …. ինքն ու իրա հետինը: Բայց, չնայած այդ սարսափելի ճնշմանը շամշադինցիների վրա ու էսքան կատարած «աշխատանքին», թուրքի գործակալները էլի պարտվել են: 
ՔՊ-ն պահանջել է ձայների վերահաշվարկ:  Վերահաշվարկից հետո ոչինչ չի փոխվել: 
Ու հիմա, քանի որ իրենց բոլոր ստորությունները արդյունքի չեն բերել, անցել են ավելի ՍՏՈՐ ՔԱՅԼԻ: Սկսել են հերթով ձերբակալել հաղթած համայնքապետ Մանուչարյանի ավագանու անդամներին: Կեղծ գործեր են սարքում, իբրև թե էս ավագանու անդամները ճնշում են գործադրել մարդկանց վրա: 3 հոգի ձերբակալել են արդեն: 
Նպատակը, որ քվորում չկարողանան ապահովեն Մանուչարյանի մարդիկ: Այսինքն, եթե Մանուչարյանի ավագանու անդամները բանտում լինեն, չեն կարող մասնակցություն ապահովել համայնքապետի ընտրության նիստին և կընտրվի նիկոլի` թուրքին ծառայող ներկայացուցիչը: 
Սա է սրանց նպատակը: 
Ամբողջ Շամշադինը խոսում է նրա մասին, թե ինչպես էր քուրքերի ներկայացուցիչ ղալումյան մարզպետը գյուղից գյուղ ընկած մարդկանց վրա ճնշում գործում, ամբողջ Մովսես գյուղը պատմում է, թե ինչպես էր էս մարզպետի  եղբայր, հողատու հայկ ղալումյանը զինվորականներին ուղեկցում, կողքները կանգնում, որ հերթով մտնեն ՔՊ ընտրեն: Ինքն էլ իրավունք չուներ, բայց ընտրական տեղամաս էր մտել, իսկ Բերդի մահաբեր «Ապագա-կա»-ի ներկայացուցիչը, ով սոցիալական բաժնի պետն է, մարդկանց նպաստներ էր խոստանում իրեն ընտրելու համար …… Ուրեմն էսքանը հեչ , ոստիկանության աչքերը փակ են, ականջները խուլ … ընկել են էդ Մանուչարյանի ավագանու անդամներին են ձերբակալում: 
Իսկապես, որ նիկոլները թուրքից վատն են, որովհետև դավաճան են, իսկ դավաճանները կարմիր գծեր չունեն, հոգին վաճառել են շահի դիմաց ու բթացել …: Գիտեն, թե չեն պատասխանելու էս ամեն ինչի համար: 
Սերունդներով են պատասխանելու, սերունդներով …. Ու ոչ մի գիշեր գլուխը հանգիստ բարձին չեն դնելու, մարդկանց երեսին չեն կարողանալու նայել, տնից դուրս չեն կարողանալու գալ:

Թերեզա Մխիթարյան