|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր առավոտյան «Արտակարգ ալիքը» տեղեկություն է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 7 շենքի մոտակայքում «Տոյոտա Պրադո» մակնիշի 91 ՆՆ 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը ճշտվում է) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ` 1994թ.. ծնված Արթուր Ավանոսյանին և 1995թ. ծնված Արփի Ավանոսյանին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Արթուր Ավանոսյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Արփի Ավանոսյանի առողջական վիճակը ծանր է: