|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 14-ին, ժամը 01.00-ին սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1959 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:
Նույն օրը ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 16.45-ին բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և խոստովանել, որ «Տոյոտա Վինդոմ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել տղամարդուն և դիմել փախուստի: Արտյոմ Ա.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: