|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ` հուլիսի 11-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ներքին Չարբախ 3-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Արամայիս Օհանյանը Արտաշիսյան 57/12 հասցեի դիմաց իր վարած Opel Astra մակնիշի 33 ՏV 203 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի բնակիչ, 28-ամյա Կարեն Առաքելյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթից հետո Ա. Օհանյանը բախվել է Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Զարգարյանին պատկանող Nissan Tiana մակնիշի 71 ՍN 100 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկված Կ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Opel -ի վարորդ Ա. Օհանյանը եղել է ոչ սթափ վիճակում, իսկ նրա նկատմամբ նախկինում մի քանի անգամ վարչական նյութեր են նախապատրաստվել ` ավտովթարների մեջ հայտնվելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկութուններով` Ա. Զարգարյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: