|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին արգելված է մտնել Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործանախարարությունը. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ադրբեջանական «սեւ ցուցակում» են հայտնվում այն բոլոր օտարերկրացիները, ովքեր առանց Բաքվի թույլտվության այցելում են Լեռնային Ղարաբաղ եւ ազատագրված տարածքներ:
«Պատճառն այն է, որ մենք եղել ենք Ղարաբաղում, եւ ես հարցազրույց եմ վերցրել նախագահ Սահակյանից»,- ասել է Բունտմանը, որը ներկայումս Երեւանում է եւ պատրաստվում է վերադառնալ Մոսկվա:
Ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ նամակով դիմելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. «Լրագրողի գործը տեղեկություններ հավաքելն է, դրանք վերլուծելն ու պատմելը, թե ինչ է կատարվում»:
Նա նաեւ նշել է, որ ինքը Բունտմանին գործուղել է Բաքու եւ չի պատրաստվում այդ գործուղումը չեղյալ համարել, թեեւ Բունտմանն ասել է, թե տեղյակ չէ, որ իր ղեկավարներն իրեն Ադրբեջան գործուղելու պլաններ են ունեցել: