|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ամենաշատ օգտագործվող սննդատեսակը` հացը, մտահոգությունների տեղիք է տալիս թե' որակի, թե' կշռի առումով:
«Մեր երկրի բնակիչների մինչև 30 տոկոսը մեծ քանակությամբ հաց է օգտագործում, սակայն մենք օդ ենք գնում. տեսքով մեծ է, տպավորություն է ստեղծվում, որ պատշաճ քաշ ունի, սակայն հիմնականում 400 գրամ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոյանը` հավելելով, որ շատ հաց ուտելն էլ լավ օրից չէ, այն ցածր կենսամակարդակ ունեցող խավն է ավելի շատ օգտագործում:
Հացատեսակների մասին խոսելիս Ա. Պողոյանն առանձնացրեց տարեկանի հացը, որը շատ օգտակար է համարվում, սակայն մեր խանութներում վաճառվող այդ հացատեսակը ստանում են խտանյութերի եւ գունանյութերի միջոցով` պարզապես ապահովելով դրա տեսքը:
«Այն կառույցը, որի անունը որակի տեսչություն է, եւ որ պետք է հսկի այդ գործընթացը, ներկա պահին վերակազմավորման փուլում է: Սպասում ենք, թե երբ պետք է սկսի աշխատել»,- հայտնեց ասոցիացիայի նախագահը: