|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երևանում գտնվող ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու ՀՀ և ԻԻՀ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: