|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիցիլիա կղզու Էտնա հրաբուխը դարձյալ ակտիվացել է:
Երեկ գիշեր եւ այսօր առավոտյան եռացող լավայի շատրվաններ են ցայտել, ստորգետյա ուժեղ դղրդոց է լսվել, իսկ ժայթքած մոխիրը հասել է մինչեւ Կատանիա քաղաքն ու հրաբխի հարավում գտնվող այլ բնակավայրեր:
Մասնագետների տվյալներով` Էտնայի արեւելյան լանջին նոր փոքր խառնարան է առաջացել: Սարքերը գրանցում են երկրակեղեւի ուժեղացող տատանումներ հիմնական` հարավարեւելյան խառնարանի կենտրոնում:
Անվտանգության նկատառումներով իշխանությունները փակել են Կատանիայի օդանավակայանը. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: