|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյքոբ Զուման 700.000 ԱՄՆ դոլարի զրպարտության հայց է ներկայացրել ծաղրանկարիչ Ջոնաթան Շապիրոյի դեմ՝ նրա նկարած ծաղրանկարի համար, որտեղ Զուման պատկերված է տաբատը կիսաարձակված վիճակում՝ պատրաստ բռնաբարելու արդարությունը ներկայացնող աղջկան:
Ծաղրանկարը «Times» թերթում տպագրվել է 2008 թ.-ին՝ Ջեյքոբ Զումայի՝ բռնաբարման մեղադրանքներից ազատվելուց երկու տարի անց:
Զուման պահանջում է 570.000 ԱՄՆ դոլար ՝ իրեն նվաստացնելու և ցածրացնելու համար, և 140.000 ԱՄՆ դոլար՝ վարկաբեկելու համար:
Ջոնաթան Շապիրոն, ով իր նկարները «Zapiro» կեղծանմամբ է ստորագրում, լավագույն քաղաքական ծաղրանկարիչներից մեկն է: Նա ասել է, որ պաշտպանում է իր ծաղրանկարը և իր արտահայտած տեսակետը: