|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ութ հիվանդարթնացել է գրեթե կուրացած:
«Երկիրն այսօրի» նկարահանող խումբն այցելել է այնտեղ եւ պարզել, որ կլինիկայում 10 մարդ ներարկում ստանալու հաջորդ օրն արթնացել է բորբոքված աչքերով, նրանց մոտ նկատվել է տեսողության անկում: Պացիենտներից վեցն ունեն շաքարային դիաբետ և բարդություններից խուսափելու համար անմիջապես վիրահատվել են, մյուս չորսը կաթիլային դեղերով բուժում են ստանում:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը ևս այցելել է ակնաբուժական կենտրոն: Մալայան բժշկական կենտրոնի ակնաբույժ Լիլիթ Ոսկանյանի հավաստիցմամբ, տուժածներից և ոչ մեկի մոտ կուրանալու վտանգ չկա, իսկ դեղորայք մատակարարող ընկերության հետ աշխատել են տարիներ շարունակ, և դրանում հայտնաբերված հարուցչի առկայությունը զարմանալի է: