|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չնայած բնապահպանության նախարարության և դրա ենթակայության տակ գործող համապատասխան տեսչության պնդումներին, թե Սևանում արգելվում է սիգ ձկան որսը, և իրենք ամբողջովին վերահսկում են իրավիճակը, այնուամենայնիվ, Սևանում և երևանյան շուկաներում ակտիվորեն սիգի վաճառք է իրականացվում:
Մեր լրագրողներն այսօր այցելել են երևանյան շուկաներից մեկը` ստուգողական գնում կատարելու: Նրանց մոտեցել է մի ձկնավաճառ ու առաջնորդել այն վայրը, որտեղ վաճառում են ձուկը:
Նախկինում ամենաէժան և ամենարագ սպառվող ձուկն այսօր դեֆիցիտ է ու թանկ: Պատճառը ժամանակին արված անխնա որսն է: Տարիներ առաջ նույն պատմությունն էր իշխան ձկան պարագայում: Լիճն «իշխանաթափ» արեցին, հետո սկսեցին բուծել: Հիմա էլ սիգն է վերացման եզրին, սակայն վաճառողն ու սպառողը, բնականաբար, չեն դժգոհում, բնապահպանության նախարարությունը` զարմանալիորեն ևս:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: