|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիում ընթացող կանանց Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրը ևս հաջող էր հայ շախմատիստուհիների համար:
Հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը, նրանք իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր։ Իր առաջին հաղթանակը տարավ Նելլի Աղինյանը։ Լիա Մարտիրոսյանը, Աննա Հայրապետյանը և Սիրանուշ Ղուկասյանը վաստակեցին կեսական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը և Անահիտ Խառատյանը պարտություններ կրեցին։
2-րդ տուրից հետո 16 շախմատիստուհիներ միավոր չեն կորցրել։