|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես ամեն տարի, Արցախի կառավարության որոշմամբ, Եռատոնի կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի միանվագ դրամական օգնություն է տրամադրվում: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է շուրջ 88 միլիոն դրամ:
Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցներին եւ զոհվածների այրիներին տրամադրվում է 50 000-ական դրամ, իսկ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց՝ 25 000-ական դրամ, ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին`16 000-ական, հաշմանդամ զինծառայողներին`10 000-ական դրամ: Մեծ Հայրենականի տարիների ԽՍՀՄ պարգեւների արժանացածները կստանան 11 000-ական դրամ: Երկու զոհ ունեցած ընտանիքներին միանվագ դրամական օգնություն կտրվի սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները` եռապատիկի չափով:
Ընդհանուր առմամբ՝ դրամական օգնություն կհատկացվի 5580 քաղաքացու: