|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի սիրելի հայրենակիցնե’ր
Շնորհավորում ենք Շուշիի ազատագրման, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ:
Փառապանծ հաղթանակներն անհնար է պատկերացնել առանց ազատ ապրելու` մեր ժողովրդի աննկուն կամքի և ռազմական տաղանդի:
Շուշիի ազատագրումը բեկումնային նշանակություն ունեցավ Արցախյան պատերազմում: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի ազատագրության մարտերում զոհված քաջորդիներին:
Մեր պարտավորությունն է զարգանալ առանց զիջելու՝ կերտելով Հզոր, Արդար և Միացյալ Հայաստան:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
08 մայիսի 2019թ.