|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության հաստատմանն է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։
Ըստ նախագծի հիմնավորման,Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով շահառուները կրել են գույքային վնասներ, որի արդյունքում նրանք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով:
Աջակցությունը կտարամդրվի Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ-Բեկ, Ներքին Խնձորեսկ բնակավայրերի և Կապանի Չայ-Զամի տեղամասի բնակիչներին, որոնք կրել են գույքային վնասներ: