|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Իսպանիայի գավաթի` «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ մամուլի ասուլիս է անցկացրել: Այս անգամ նա դիվանագիտորեն շրջանցել բոլոր հարցերը:
«Ոչ մի արտասովոր բան ես այսօր չեմ ասի: Եզրափակիչում երբեք ֆավորիտներ չեն լինում: Երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեն: Գուցե ծեծված բառեր եմ ասում, բայց ես իսկապես այդպես եմ կարծում: Հուսով եմ` մենք հիանալի խաղ կտեսնենք, որը կընթանա առանց արտակարգ իրավիճակների:
Սա իմ առաջին եզրափակիչն է «Ռեալում», բայց ես որևէ ճնշում չեմ զգում: Ես ընդհանրապես չեմ լարվում, քանի որ նման մրցաշարերում հանդես գալու մեծ փորձ ունեմ: Մեր թիմի վստահությունը բխում է տիտղոսը նվաճելու անհագ ցանկությունից: Եթե այսօր հաղթենք, պարզապես հիանալի կլինի, եթե պարտվենք, կշարունակենք աշխատել»,- ասել է պորտուգալացի մասնագետը: