|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեկնաբանելով երեկ հրապարակված լուրը, թե «Ժառանգության» առաջնորդը հրահանգել է կուսակիցներին այլեւս որեւէ բառ չասել Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպ Սաֆարյանը Panorama.am-ին ասել է.
«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում` պարզապես պատասխան էր «Ժառանգության» կողմից եւ ոչ թե նախահարձակ ինչ-որ մի քայլ: Ինչը, բնական է, երկար չէր կարող տեւել, քանի որ չի տեղավորվում մեր որդեգրած քաղաքականության շրջանակներում: Բազմիցս հայտարարել ենք, որ ՀԱԿ-ը մեր հակառակորդը չէ, այլ այդպիսին է իշխանությունը»:
Ըստ նրա` սա շատ ավելի վաղ որդեգրած դիրքորոշում էր, որը հատուկ հրահանգի կարիք պարզապես չուներ: