|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չինաստանի հյուսիսարեւելյան Հեյլունցզյան նահանգում` քիմիական գործարանում, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 9 մարդ. տեղեկացնում է Xinhua գործակալությունը:
Պայթյունին հաջորդած հրդեհը հաջողվել է մարել: Տեղական իշխանությունների տվյալներով` պայթյունի պահին տեղում եղել է 14 մարդ, 5-ին հաջողվել է դուրս փախչել, մյուսները մահացել են:
Աղետի պատճառները դեռ պարզ չեն, չի տեղեկացվում նաեւ` դրա հետեւանքով թունավոր արտանետումներ եղե՞լ են, թե՞ ոչ: