|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կիրակի խոշոր հրդեհ եւ պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Կում քաղաքում գտնվող քիմիական գործարանում, հայտնել է նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Համիդ Քուրեյմին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ուժգին հրդեհը բռնկվել է «Մոլդան» ընկերության քիմիական գործարանի արտադրական գոտում տեղական ժամանակով 06:02-ին»,-հայտարարել է Քուրեյմին: Հրդեհն ուղեկցվել է մի քանի պայթյունով եւ արագորեն տարածվել. դեպքի վայր է ժամանել 150 հրշեջ եւ 20 մեքենա: Գործարանի մի մասը տարհանվել է: Ինչպես պնդում է Քուրեյմին, կրակի սրընթաց տարածման պատճառով վնասվել է երկու հրշեջ մեքենա: Տուժել է նաեւ երկու հրշեջ: «Կրակը մարվել է, մենք թույլ չենք տվել, որ այն տարածվի մյուս պահեստներում, հակառակ դեպքում մենք կգրանցեինք ավելի մասշտաբային հրդեհ արտադրական գոտում»,ընդգծել է նա: