|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում հունվարի 23-ին պայթյուն է որոտացել։
Միջադեպը տեղի է ունեցել Բաքվից 100 կմ հեռավորության վրա գտնվող Շիրվանի շրջանում։ Դեպքի վայր են շտապել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ, նշում են տեղի լրատվամիջոցները։
Հայտնի է երեք վիրավորի մասին:
Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել գործարանի արտադրամասերից մեկում՝ մուրճի՝ 120 մմ ականանետի արկին հարվածի հետևանքով։