|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ավելի քան 3 հազար մարդ է հավաքվել Կահիրեի Թահրիր հրապարակում` պահանջով պատասխանատվության ենթարկել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին. տեղեկացնում է The Guardian թերթը:
Ցուցարարները բացականչում են. «Ժողովուրդը պահանջում է դատել գահընկեց արված նախագահին»:
Այդ պահանջը տարածվում է նաեւ Մուբարաքի` Շարմ աշ Շեյխի ապարանքում տնային կալանքի տակ գտնվող հարազատներին եւ նրա վարչակարգի առանցքային դեմքերին: