|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիան կընդունի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, եթե նա որոշի բուժման մեկնել գերմանական հիվանդանոցներից մեկը. հայտարարել է ԳՖՀ՟ում կառավարող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուպրեխտ Պոլենցը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մուբարաքը կարող է բուժման նպատակով Գերմանիա մեկնել եւ, այդպիսով, հրաժարվել իշխանությունից Եգիպտոսում, որտեղ արդեն երկու շաբաթ է՝ նրա կառավարումից դժգոհ քաղաքացիները բազմահազարանոց ցույցեր են անում։
Պոլենցը, որը Բունդեսթագում գլխավորում է արտաքին քաղաքականության հանձնաժողովը, ասել է, թե Գերմանիան կընդունի Մուբարաքին՝ թեկուզ մարդասիրական նկատառումներից ելնելով։ Նա միաժամանակ ընդգծել է, որ արեւմտյան երկրները չպետք է ճնշում գործադրեն Եգիպտոսի վրա, որպեսզի չխանգարեն աֆրիկյան այդ պետության քաղաքացիներին՝ ընտրելու իրենց ապագան։