|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի վարած քաղաքականությունը հաջողված է եւ համապատասխանում է միջազգային նորմերին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Երկիր»-ի հարցին, թե արդյո՞ք հաջողված քայլ է համարվում Երեւան-Ստեփանակերտ չվերթի նախաձեռնումը, քանի որ կարծիքներ կան, թե այդ քայլը ճիշտ հաշվարկված չէր, եւ արդեն խոսվում է չվերթը հետաձգելու մասին, Գ. Մելիքյանը պատասխանեց. «Չվերթը հետաձգելու պատճառները տեխնիկական են: Ամեն դեպքում տեխնիկական աշխատողները եւ քաղաքացիական ավիացիայի ղեկավարներն աշխատում են, որպեսզի այդ չվերթերը չհետաձգվեն»:
Պատգամավորը նշեց նաեւ, որ այս հարցն այնքանով է լուրջ, որ արդեն ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն առաջարկությունների է սպասում` այն քննարկման դնելու համար: