|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արևմուտքը աչք է փակում Վրաստանում ռուսատյացության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Վրաստանում ստեղծված իրավիճակը. հայտնում է Лента.ру-ն:
«Արևմտյան համակարգողները պատրաստ են աչք փակել ազգայնականների անօրինությունների, ռուսատյացության վրա, միայն թե խզեն Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը մեր երկրի հետ, փոխեն մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է նա:
«Վրաստանը արևմտյան աշխարհաքաղաքական հաշվարկված քաղաքականության հետևանքների օրինակը դարձավ»,- հավելել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: