|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 7-ին` ժամը 10:00-ի սահմաններում, «Եհովայի վկաներ» կրոնական աղանդից զանգահարել են «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն» և հետաքրքրվել PR ծառայությունների մատուցման կարգից: Սկզբում թաքցնելով ով լինելը, զանգահարողն ուղղակի նշել է, որ առայժմ ցանկանում են մամլո ասուլիս կազմակերպել Եվրոպական դատարանին ինչ-որ հայց ներկայացնելու և դրա արդյունքների մասին: Այնուհետև մեծ զգուշավորությամբ ներկայացել է որպես Արթուր Իսպիրյան` «Հայաստանի Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպությունից»:
Զանգահարողը հետաքրքրվել է, թե ինչպես կարող է հանդիպել կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանի հետ խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար` առանց նախապես իմանալու, որ վերջինս ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը:
«PR Զարգացման Հայկական Կենտրոն»-ը կոչ է անում ԶԼՄ-ներին և PR ծառայություններ մատուցող ընկերություններին խուսափել նմանատիպ վտանգավոր և դրսից ֆինանսավորվող ուժերին որևէ աջակցություն ցուցաբերելուց: Իսկ զանազան կրոնական աղանդներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կենտրոնը չի զբաղվում կրոնական աղանդների PR-ով: