|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի խորին համոզմամբ` «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է անպայման դասավանդվի հանրակրթական դպրոցներու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ առարկայի դասավանդումը դպրոցներում ամենևին էլ չի հակասում խղճի ազատության օրենքին:
«Երբ ես դպրոցի տնօրեն էի, և մեր դպրոցում ներդրեցին առարկան, ինձ անգամ ուզում էին դատել: Հետո ես ասացի` նրանք, ովքեր չեն ուզում մասնակցել դասերին, կարող են չմասնակցել: Հարկավոր էր միայն, որ ծնողը ստորագրեր, որ ինքն է պատասխանատու այդ ժամին երեխայի համար: Հետո, իհարկե, բոլորը դարձի եկան: Հիմա այս առարկայի դասավանդման դեմ հիմնականում Եհովայի վկաներն են ընդվզում»,- ասաց Բախշյանը:
Ըստ նրա` այդ առարկայի դասավանդման ընթացքում երեխաները ծանոթանում են նաև մյուս կրոնների պատմությանը, և ոչ մի վտանգ էլ չկա` առարկայի դասավանդման հետ կապված: