|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Եվրախորհրդարանի օրակարգի գլխավոր թեման իրադրությունն է Սիրիայում, Բահրեյնում եւ Եմենում: Քննարկումների արդյունքում բանաձեւ է ընդունվելու:
«Այդ երկրներում հակամարտությունների հետագա զարգացումը կապակայունացնի իրադրությունն ամբողջ Մերձավոր Արեւելքում: Խորհրդարանականները մտադիր են կոչ անել Եվրահանձնաժողովին` քաղաքական աջակցություն ցուցաբերել այդ տարածաշրջանի ժողովրդավարական շարժումներին»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական ներկայացուցիչը:
Իր հերթին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Եվրախորհրդարանին ուղղված պաշտոնական ուղերձում ընդգծել է, որ «Եվրոպայում առանձնահատուկ տագնապ է առաջացնում Սիրիայի իրավիճակը»: Նրա կարծիքով` երկրում նախատեսված քաղաքական բարեփոխումների ծրագիրը «շատ մշուշոտ է, առանց հավակնոտ նպատակների»: