|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօրվանից մասնակիորեն վերսկսվելու է Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոստային հաղորդակցությունը:
Երկու երկրների բնակիչները այսուհետ կկարողանան միմյանց նամակներ ուղարկել, որոնց կշիռը չի գերազանցի 500 գրամը: Ծանրոցներ ուղարկել դեռ չի թույլատրվում:
Կուբայի փոստը ԱՄՆ-ում գտնվող հասցեատերերին ուղղված նամակների ընդունումը դադարեցրել էր հունվարի 21-ից: Մինչ այդ երեք երկրների ավիաընկերություններ, որոնք փոստային միջնորդի դեր էի կատարում, սկսեցին հետ վերադարձնել Նահանգներ ուղարկված ծանրոցներն ու նամակները, քանի որ ամերիկյան կողմը խստացրել էր անվտանգության պահանջները:
Իսկ ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ ուղղակի փոստային հաղորդակցությունը բացակայում է 1963 թվականից: