|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իշխանությունը հասկանում է, որ պետության կառավարումը շատ վատ վիճակում է, դրա համար էլ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ինչ-որ մի գոտում պահել ամբողջ գործընթացը:
Պատասխանելով «Երկիր»-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված նախորդ շաբաթ անապահով խավերի համար գազի սակագնի իջեցումը, եւ արդյո՞ք դա նշանակում է, որ իշխանությունը սկսել է նախապատրաստվել ընտրություններին, փորձագետ Հարություն Մեսրոբյանը պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ չեմ, որ ասեմ` ինչը ինչի հետ է կապված, բայց այն, որ ուղղակի փորձ է արվում ամեն ինչ անել, որ այս տարի գները չբարձրանան, փաստ է: Սակայն ջուրը կամ գազը 6 դրամով էժանացնելը գնաճի զսպման միջոց չէ, որովհետեւ համակարգն արդեն չի կառավարվում, եւ ցանկացած մենաշնորհ, արտաքին գնի ցանկացած տատանում ուղղակի խփում է մեր տնտեսությանը»: