|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօրվա առաջին դատական նիստն անցել է գերլարված մթնոլորտում: Ամբաստանյալներին նիստերի դահլիճ բերելուն պես սպանվածի հարազատներից մի քանիսը կորցրեցին ինքնատիրապետումն ու փորձեցին հարձակվել նրանց վրա, ինչը կանխեցին կարգադրիչները:
«Անասուններ, թուրքեր, տականքներ... Մորթելու եմ, գնդապետի թուլա՛... Ձեր երեխեքի թիքեքը պետք ա բերեն»,- բղավում էին հարազատները և վիրավորական արտահայտություններ հնչեցնում նաև պաշտպանների հասցեին՝ նշելով, թե ի՞նչ խղճով են նրանք «թուրքերին» պաշտպանում ու ի՞նչ խղճով են նրանցից վերցրած գումարը ծախսելու:
Մինչ ամբաստանյալներին դուրս կհանեին դահլիճից՝ քաշքշուկ տեղի ունեցավ ամբաստանյալների և տուժողի հարազատների միջև: Նիստի ավարտից հետո տուժողի հարազատներից մեկը հայտնեց, որ ամբաստանյալների բարեկամներից մեկը սպառնացել է իրենց՝ ասելով, թե նրանց դրսում կտեսնի:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: