|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հրապարակել է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» 2010 թ. զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` նշվում է, որ ԵՄ-ն եւս մեկ անգամ Հայաստանի ուշադրությունը հրավիրում է մարդու իրավունքների կարեւորությանը` որպես լիովին ժողովրդավարական հասարակություն ստեղծելու հիմնական տարր:
Հղում է կատարվում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի զեկույցին, ըստ որի` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները բավարար չեն ԶԼՄ-ների բազմակարծությունը ապահովելու համար, եւ ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանն ու օրենսդիրներին` շարունակել սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության, Եվրոպայի եւ ԵԱՀԿ փորձագետների հետ, որպեսզի օրենքը նպաստի մամուլի ազատությանը եւ համապատասխանի եվրոպական չափանիշներին: