|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
REGNUM տեղեկատվական գործակալության երևանյան բյուրոն հայտարարություն է տարածել Երևանում անցնող ցույցերի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների ոչ ադեկվատ արձագանքի մասին:
Հայտարարությունում նշվում է, որ Երևանում տեղի ունեցող ցույցերում «մայդան»-ի ենթատեքստ տեսնելու` ռուսական ԶԼՄ-ների փորձերը պարզապես հիմարություն են:
«Մի քանր օր տևող ակցիաների ժամանակ չի հնչել որևէ քաղաքական կարգախոս կամ պահանջ: «Ոչ թալանին» հասարակական կազմակերպությունը թույլ չի տվել փաթաթել իրենց որևէ քաղաքական կարգախոս:
Այդ ֆոնին առնվազն տարօրինակ է ռուսական Առաջին ալիքի ռեպորտաժը, որում ասվում էր. «Ցույցերի համար պաշտոնական առիթ դարձավ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչից և օգտվեց ընդդիմությունը՝ մի քանի նստացույց կազմակերպելով Երևանում»:
Հիմարություն են նաև ակտիվ երատասարդությանը ինչ-որ «արևմտյան» ուժերի հետ կապելու փորձերը: Այդ ցույցերը արտաքին ղեկավարման ոչ մի նշաններ չունեն:
Ամենաադեկվատն այդ թեմայով ելութ է ունեցել ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը: «Եթե ամեն ցույցի հետևում տեսնենք ԱՄՆ-ի ձեռքը, ապա ստացվում է սև ու սպիտակ ֆիլմ` տխուր ավարտով»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ում»,- ասվում է հայտարարությունում: