|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում շարունակվում է բողոքի ակցիան` «ի պաշտպանություն առողջության եւ շրջակա միջավայրի»:
Հրապարակում հավաքված է 100-150 մարդ, նրանք պահանջում են կասեցնել Հրազդանի երկաթի հանքերի շահագործումը:
Բողոքի ակցիային մասնակցում են ինչպես ճանաչված բնապահպաններ, այնպես էլ մարզի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն Հրազդանի քաղաքապետարանի եւ Կոտայքի մարզպետարանի որեւէ ներկայացուցիչ չկա:
Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակիցները հնարավորություն չունեն բարձրախոսներով ելույթ ունենալու, քանի որ տարածքը հոսանքազրկվել է: Սակայն ժողովուրդը շարունակում է վանկարկել. «Մեր առողջության հաշվին մեզ աշխատանք պետք չէ»: