|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներն իրենց բողոքի ակցիան այս պահին շարունակում են Ազգային ժողովի այգում:
Հիշեցնենք, որ տարադրամի փոխանակման կետերի և գրավատների աշխատակիցները նախ բողոքի ակցիա էին իրականացրել կԿառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխությունները, նաև` հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ առաջարկվող օրենքի նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է վերոհիշյալ ոլորտների պետական տուրքը, հետևաբար` գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք: