|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում «Սթար» սուպերմարկետի դիմաց գործող տարադրամի փոխանակման կետից վնասազերծվել է հափշտակության փորձ իրականացնող մի երիտասարդ: Այս մասին հայտնում է news.am-ը:
Նա տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք: Ականատեսների պատմելով` փոխանակման կետի աշխատակցուհիներից մեկն է օգնություն կանչել եւ քաղաքացիների ու իրավապահների օգնությամբ հաջողվել է գողին վնասազերծել: Նախնական տեղեկություններով` գողոնը եւս առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են: