|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ երիտասարդները շարունակում են Երևանում իրազեկման ակցիա անցկացնել. քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով նրանք թռուցիկներ են բաժանում երևանցիներին:
Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում են` ինչո՞ւ են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները Նիկոլ Փաշինյանի կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների և ապօրինի զրկվում ազատությունից, և թե ինչու է անհրաժեշտ նրանց անհապաղ ազատ արձակվելը: