|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Չեմ կարծում, որ հանրապետության վարչապետն անհեթեթ բաներ ասի, ուղղակի կարող է տեղյակ չլինել»,- լրագրողների խնդրանքով անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջին շրջանում գյուղեր այցելություններին ու այնտեղ հնչեցրած մտքերին, ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Եթե ամեն մի նախարարի տեղակալ, վարչության պետ, մարզպետ իրենց տեղում լինեն եւ պատասխան տան իրենց արարքների համար, մենք կունենանք նորմալ գյուղատնտեսություն»,- ասաց Բերբերյանը` շեշտելով, որ այն միջոցները, որ պետությունը հատկացնում է գյուղատնտեսությանը, արդյունավետ չեն ծախսվում:
«Ցավոք, մենք ունենք չինովնիկներ, որոնք եկել են միայն ու միայն պետական աթոռներ գրավելու եւ իրենց գրպանի մասին մտածելու: Պետք է այդ չինովնիկներին արանքից հանենք, բայց քանի դեռ ոչ միայն դաշտերում, այլեւ պետական ապարատում ունենք կրծողներ, գյուղատնտեսության վիճակը չի լավանա»,- նշեց բանախոսը:
Նա նաեւ նշեց, որ հանրապետության նախագահի հանձնարարականները շատ չինովնիկներ փորձելու են ձախողել, որովհետեւ, հակառակ պարագայում, նրանց գրպանները ոչինչ չի ընկնի: